«Ծակած վերքեր, հեմորագիկ շոկ». 23-ամյա երիտասարդին դանակի բազմաթիվ հարվածներ էին հասցրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 4-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ծակած վերքեր, հեմորագիկ շոկ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 23-ամյա մի երիտասարդի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բժշկի տեղեկանքի, նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ձեռնարկված միջոցառումներով Կենտրոնականի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ են ստացել, երիտասարդին դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել Ֆիրդուսի փողոցի մոտակայքում ժամը 22.30-ին՝ վիճաբանության ժամանակ։
Ոստիկանները պարզել են դանակահարողի ինքնությունը։
Ձեռնարկված բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածյալը ներկայացել է ոստիկանություն եւ ձերբակալվել:
Կատարվում է քննություն:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



