«Ծակած վերքեր, հեմորագիկ շոկ». 23-ամյա երիտասարդին դանակի բազմաթիվ հարվածներ էին հասցրել
SOCIETYՀուլիսի 4-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ծակած վերքեր, հեմորագիկ շոկ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 23-ամյա մի երիտասարդի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բժշկի տեղեկանքի, նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ձեռնարկված միջոցառումներով Կենտրոնականի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ են ստացել, երիտասարդին դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել Ֆիրդուսի փողոցի մոտակայքում ժամը 22.30-ին՝ վիճաբանության ժամանակ։
Ոստիկանները պարզել են դանակահարողի ինքնությունը։
Ձեռնարկված բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածյալը ներկայացել է ոստիկանություն եւ ձերբակալվել:
Կատարվում է քննություն:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



