Դիլիջանի ոստիկանները հայտնաբերել են գողությունը կատարած երկրորդ անձին
ОБЩЕСТВОՄայիսի 3-ին անհայտ անձը տեխնիկական միջոցներով բացել էր Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող մթերային խանութի դուռն ու գողացել ծխախոտներ, իսկ դրամարկղից եւ վճարման տերմինալից՝ փող:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատճառվել էր շուրջ 550.000 դրամի նյութական վնաս: Հունիսի 26-ին գողությունը կատարելու համար բաժին էր հրավիրվել 32-ամյա մի տղամարդ, որը խոստովանական բացատրություն էր տվել, որ գողությունը կատարել է ինքը: Դիլիջանի ոստիկանները պարզել էին, որ տղամարդը մենակ չի եղել:
Հունիսի 27-ին, ժամը 5.00-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Դիլիջանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բաժին է հրավիրվել 30-ամյա տղամարդն ու խոստովանական բացատրություն տվել:
Նա ներկայացվել է ՀՀ ՔԿ Դիլիջանի քննչական բաժին՝ հարցաքննության:
Կատարվում է նախաքննություն:
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян



