Դիլիջանի ոստիկանները հայտնաբերել են գողությունը կատարած երկրորդ անձին
SOCIETYՄայիսի 3-ին անհայտ անձը տեխնիկական միջոցներով բացել էր Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող մթերային խանութի դուռն ու գողացել ծխախոտներ, իսկ դրամարկղից եւ վճարման տերմինալից՝ փող:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատճառվել էր շուրջ 550.000 դրամի նյութական վնաս: Հունիսի 26-ին գողությունը կատարելու համար բաժին էր հրավիրվել 32-ամյա մի տղամարդ, որը խոստովանական բացատրություն էր տվել, որ գողությունը կատարել է ինքը: Դիլիջանի ոստիկանները պարզել էին, որ տղամարդը մենակ չի եղել:
Հունիսի 27-ին, ժամը 5.00-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Դիլիջանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բաժին է հրավիրվել 30-ամյա տղամարդն ու խոստովանական բացատրություն տվել:
Նա ներկայացվել է ՀՀ ՔԿ Դիլիջանի քննչական բաժին՝ հարցաքննության:
Կատարվում է նախաքննություն:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



