Դիլիջանի ոստիկանները հայտնաբերել են գողությունը կատարած երկրորդ անձին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 3-ին անհայտ անձը տեխնիկական միջոցներով բացել էր Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող մթերային խանութի դուռն ու գողացել ծխախոտներ, իսկ դրամարկղից եւ վճարման տերմինալից՝ փող:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատճառվել էր շուրջ 550.000 դրամի նյութական վնաս: Հունիսի 26-ին գողությունը կատարելու համար բաժին էր հրավիրվել 32-ամյա մի տղամարդ, որը խոստովանական բացատրություն էր տվել, որ գողությունը կատարել է ինքը: Դիլիջանի ոստիկանները պարզել էին, որ տղամարդը մենակ չի եղել:
Հունիսի 27-ին, ժամը 5.00-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Դիլիջանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բաժին է հրավիրվել 30-ամյա տղամարդն ու խոստովանական բացատրություն տվել:
Նա ներկայացվել է ՀՀ ՔԿ Դիլիջանի քննչական բաժին՝ հարցաքննության:
Կատարվում է նախաքննություն:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



