Թրամփը հաստատել է Մերձավոր Արեւելքում լրացուցիչ զորքերի տեղակայումը Իրանի հետ լարվածության պատճառով
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Մերձավոր Արեւելք ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ զորքեր ուղարկելու մասին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի առաջարկին Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ լարվածության սրման առնչությամբ, հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով նախագահի վարչակազմում իր աղբյուրին:
Նրա տվյալներով՝ լրացուցիչ զորքերում ներառված են Patriot հրթիռային համալիրները, հետախուզական ինքնաթիռն ու «իրանյան սպառնալիքները զսպելու համար» անհրաժեշտ ուժերը: Bloomberg գործակալության տվյալներով՝ խոսքը վերաբերում է 1.500 զինծառայողների:
Հինգշաբթի Սպիտակ տանը ամերիկյան վարչակազմի ղեկավարը հայտարարել է լրագրողներին, որ անհրաժեշտություն չի տեսնում ամրապնդելու Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի զորքերը Իրանի հետ տարաձայնությունների հետեւանքով: Ընդ որում՝ նա պատրաստակամություն է հայտնել ավելացնել զինծառայողների թիվը, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



