Թրամփը հաստատել է Մերձավոր Արեւելքում լրացուցիչ զորքերի տեղակայումը Իրանի հետ լարվածության պատճառով
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Մերձավոր Արեւելք ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ զորքեր ուղարկելու մասին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի առաջարկին Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ լարվածության սրման առնչությամբ, հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով նախագահի վարչակազմում իր աղբյուրին:
Նրա տվյալներով՝ լրացուցիչ զորքերում ներառված են Patriot հրթիռային համալիրները, հետախուզական ինքնաթիռն ու «իրանյան սպառնալիքները զսպելու համար» անհրաժեշտ ուժերը: Bloomberg գործակալության տվյալներով՝ խոսքը վերաբերում է 1.500 զինծառայողների:
Հինգշաբթի Սպիտակ տանը ամերիկյան վարչակազմի ղեկավարը հայտարարել է լրագրողներին, որ անհրաժեշտություն չի տեսնում ամրապնդելու Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի զորքերը Իրանի հետ տարաձայնությունների հետեւանքով: Ընդ որում՝ նա պատրաստակամություն է հայտնել ավելացնել զինծառայողների թիվը, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



