Թրամփը հաստատել է Մերձավոր Արեւելքում լրացուցիչ զորքերի տեղակայումը Իրանի հետ լարվածության պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Մերձավոր Արեւելք ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ զորքեր ուղարկելու մասին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի առաջարկին Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ լարվածության սրման առնչությամբ, հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով նախագահի վարչակազմում իր աղբյուրին:
Նրա տվյալներով՝ լրացուցիչ զորքերում ներառված են Patriot հրթիռային համալիրները, հետախուզական ինքնաթիռն ու «իրանյան սպառնալիքները զսպելու համար» անհրաժեշտ ուժերը: Bloomberg գործակալության տվյալներով՝ խոսքը վերաբերում է 1.500 զինծառայողների:
Հինգշաբթի Սպիտակ տանը ամերիկյան վարչակազմի ղեկավարը հայտարարել է լրագրողներին, որ անհրաժեշտություն չի տեսնում ամրապնդելու Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի զորքերը Իրանի հետ տարաձայնությունների հետեւանքով: Ընդ որում՝ նա պատրաստակամություն է հայտնել ավելացնել զինծառայողների թիվը, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



