Հրապարակվել է «Շերեմետևոյում» հրդեհված ինքնաթիռի օդաչուի և ավիակարգավարի բանակցությունների ձայնագրությունը
МЕЖДУНАРОДНОЕՌուսական Baza Telegram-ալիքը հրապարակել է Sukhoi Superjet 100 ինքնաթիռի հրամանատար Դենիս Եվդոկիմովի բանակցությունների ձայնագրությունը մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանի ավիակարգավարների հետ:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, 28 վայրկյան տևողությամբ ձայնագրության մեջ կարելի է լսել, թե ինչպես է օդաչուն թույլտվություն խնդրում օդանավակայան վերադառնալու համար, ինչպես նաև ավիակարգավարին տեղեկացնում է ռադիոկապի մասնակի կորստի և կայծակի հարվածի մասին:
Նշենք, որ բանակցությունների տեքստային տարբերակը հրապարակվել էր նախօրեին:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին «Աերոֆլոտ» ընկերության օդանավը հրդեհվել էր վթարային վայրէջք կատարելիս, ինչի հետևանքով 78 ուղևորից և անձնակազմի անդամից 41-ը զոհվել էին:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



