Հրապարակվել է «Շերեմետևոյում» հրդեհված ինքնաթիռի օդաչուի և ավիակարգավարի բանակցությունների ձայնագրությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական Baza Telegram-ալիքը հրապարակել է Sukhoi Superjet 100 ինքնաթիռի հրամանատար Դենիս Եվդոկիմովի բանակցությունների ձայնագրությունը մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանի ավիակարգավարների հետ:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, 28 վայրկյան տևողությամբ ձայնագրության մեջ կարելի է լսել, թե ինչպես է օդաչուն թույլտվություն խնդրում օդանավակայան վերադառնալու համար, ինչպես նաև ավիակարգավարին տեղեկացնում է ռադիոկապի մասնակի կորստի և կայծակի հարվածի մասին:
Նշենք, որ բանակցությունների տեքստային տարբերակը հրապարակվել էր նախօրեին:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին «Աերոֆլոտ» ընկերության օդանավը հրդեհվել էր վթարային վայրէջք կատարելիս, ինչի հետևանքով 78 ուղևորից և անձնակազմի անդամից 41-ը զոհվել էին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



