Հրապարակվել է «Շերեմետևոյում» հրդեհված ինքնաթիռի օդաչուի և ավիակարգավարի բանակցությունների ձայնագրությունը
INTERNATIONAL NEWSՌուսական Baza Telegram-ալիքը հրապարակել է Sukhoi Superjet 100 ինքնաթիռի հրամանատար Դենիս Եվդոկիմովի բանակցությունների ձայնագրությունը մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանի ավիակարգավարների հետ:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, 28 վայրկյան տևողությամբ ձայնագրության մեջ կարելի է լսել, թե ինչպես է օդաչուն թույլտվություն խնդրում օդանավակայան վերադառնալու համար, ինչպես նաև ավիակարգավարին տեղեկացնում է ռադիոկապի մասնակի կորստի և կայծակի հարվածի մասին:
Նշենք, որ բանակցությունների տեքստային տարբերակը հրապարակվել էր նախօրեին:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին «Աերոֆլոտ» ընկերության օդանավը հրդեհվել էր վթարային վայրէջք կատարելիս, ինչի հետևանքով 78 ուղևորից և անձնակազմի անդամից 41-ը զոհվել էին:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia



