ՌԴ Չելյաբինսկի մարզում տեղի է ունեցել զանգվածային դաժան սպանություն․ զոհվածների թվում 4-ամյա երեխա կա
МЕЖДУНАРОДНОЕՉելյաբինսկի մարզի Նյազեպետրովսկ քաղաքում չորս մեծահասակը եւ 4-ամյա երեխան հայտնաբերվել են մահացած՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Քննիչների տեղեկատվությամբ, դանակի հարվածներով մարմինները հայտնաբերվել են սեփական տանը։
«Հայտնի է, որ տանտերերին՝ տղամարդուն եւ նրա կենակցուհուն հյուր է եկել ընկերուհին՝ երկու երեխաների հետ, եւ էլի մեկ տղամարդ։ Տանն ալկոհոլ են օգտագործել»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ինչպես պատմել է ՌԻԱ Նովոստիին իրավապահ մարմիններում աղբյուրը, տանը նաեւ մանկասայլակ են գտել փոքր երեխայի հետ միասին։ Նա ողջ է եւ գտնվում է հիվանդանոցում՝ հայտնել է մարդու իրավունքների պաշտպան Իրինա Բուտորինան։ Նա նաեւ հավելել է, որ սպանված կանանցից մեկն էլի անչափահաս երեխա ունի, որը տատիկի հետ տանն է եղել։
Դեպքի վայրում աշխատում են քննիչները եւ քրեագետները, որոնք պարզում են տեղի ունեցածի հանգամանքներն ու փնտրում կասկածյալների։
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и Мира
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



