ՌԴ Չելյաբինսկի մարզում տեղի է ունեցել զանգվածային դաժան սպանություն․ զոհվածների թվում 4-ամյա երեխա կա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉելյաբինսկի մարզի Նյազեպետրովսկ քաղաքում չորս մեծահասակը եւ 4-ամյա երեխան հայտնաբերվել են մահացած՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Քննիչների տեղեկատվությամբ, դանակի հարվածներով մարմինները հայտնաբերվել են սեփական տանը։
«Հայտնի է, որ տանտերերին՝ տղամարդուն եւ նրա կենակցուհուն հյուր է եկել ընկերուհին՝ երկու երեխաների հետ, եւ էլի մեկ տղամարդ։ Տանն ալկոհոլ են օգտագործել»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ինչպես պատմել է ՌԻԱ Նովոստիին իրավապահ մարմիններում աղբյուրը, տանը նաեւ մանկասայլակ են գտել փոքր երեխայի հետ միասին։ Նա ողջ է եւ գտնվում է հիվանդանոցում՝ հայտնել է մարդու իրավունքների պաշտպան Իրինա Բուտորինան։ Նա նաեւ հավելել է, որ սպանված կանանցից մեկն էլի անչափահաս երեխա ունի, որը տատիկի հետ տանն է եղել։
Դեպքի վայրում աշխատում են քննիչները եւ քրեագետները, որոնք պարզում են տեղի ունեցածի հանգամանքներն ու փնտրում կասկածյալների։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



