ՌԴ Չելյաբինսկի մարզում տեղի է ունեցել զանգվածային դաժան սպանություն․ զոհվածների թվում 4-ամյա երեխա կա
INTERNATIONAL NEWSՉելյաբինսկի մարզի Նյազեպետրովսկ քաղաքում չորս մեծահասակը եւ 4-ամյա երեխան հայտնաբերվել են մահացած՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Քննիչների տեղեկատվությամբ, դանակի հարվածներով մարմինները հայտնաբերվել են սեփական տանը։
«Հայտնի է, որ տանտերերին՝ տղամարդուն եւ նրա կենակցուհուն հյուր է եկել ընկերուհին՝ երկու երեխաների հետ, եւ էլի մեկ տղամարդ։ Տանն ալկոհոլ են օգտագործել»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ինչպես պատմել է ՌԻԱ Նովոստիին իրավապահ մարմիններում աղբյուրը, տանը նաեւ մանկասայլակ են գտել փոքր երեխայի հետ միասին։ Նա ողջ է եւ գտնվում է հիվանդանոցում՝ հայտնել է մարդու իրավունքների պաշտպան Իրինա Բուտորինան։ Նա նաեւ հավելել է, որ սպանված կանանցից մեկն էլի անչափահաս երեխա ունի, որը տատիկի հետ տանն է եղել։
Դեպքի վայրում աշխատում են քննիչները եւ քրեագետները, որոնք պարզում են տեղի ունեցածի հանգամանքներն ու փնտրում կասկածյալների։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



