Ավստրիայում տղամարդը ջիփը քշել է ամբոխի վրա, ապա սկսել դանակահարել անցորդներին. կան զոհեր
ОБЩЕСТВОԱվստրիայի Գրաց քաղաքում տղամարդը ամենագնաց մեքենան քշել է ուղիղ ամբոխի վրա, այնուհետև դուրս է եկել մեքենայից և սկսել դանակահարել անցորդներին:
Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, վերջին տվյալներով զոհվել է առնվազն 3 մարդ, այդ թվում` մեկ 7 տարեկան երեխա: Կա 34 վիրավոր, որոնք հիմնականում կրիտիկական վիճակում են: Ավստրիական մի շարք ԶԼՄ-ներ հայտնում են 50 տուժածի մասին:
Ականատեսների վկայությամբ երբ տղամարդը սկսել է դանակահարել, խուճապ է սկսվել, մարդիկ փորձել են փախչել ու ապաստանել մոտակա խանութներում: Գրացի քաղաքային խորհուրդն արձանագրում է, որ քաղաքում շոկ է տիրում:
Աղբյուրը հաղորդում է, որ դեպքի վայր են ժամանել 4 ուղղաթիռ, 60 շտապօգնության մեքենա` տեղացիներին օգնություն ցուցաբերելու համար:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
5
Государственная политика должна объединять общество



