Ավստրիայում տղամարդը ջիփը քշել է ամբոխի վրա, ապա սկսել դանակահարել անցորդներին. կան զոհեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱվստրիայի Գրաց քաղաքում տղամարդը ամենագնաց մեքենան քշել է ուղիղ ամբոխի վրա, այնուհետև դուրս է եկել մեքենայից և սկսել դանակահարել անցորդներին:
Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, վերջին տվյալներով զոհվել է առնվազն 3 մարդ, այդ թվում` մեկ 7 տարեկան երեխա: Կա 34 վիրավոր, որոնք հիմնականում կրիտիկական վիճակում են: Ավստրիական մի շարք ԶԼՄ-ներ հայտնում են 50 տուժածի մասին:
Ականատեսների վկայությամբ երբ տղամարդը սկսել է դանակահարել, խուճապ է սկսվել, մարդիկ փորձել են փախչել ու ապաստանել մոտակա խանութներում: Գրացի քաղաքային խորհուրդն արձանագրում է, որ քաղաքում շոկ է տիրում:
Աղբյուրը հաղորդում է, որ դեպքի վայր են ժամանել 4 ուղղաթիռ, 60 շտապօգնության մեքենա` տեղացիներին օգնություն ցուցաբերելու համար:
1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



