Ավստրիայում տղամարդը ջիփը քշել է ամբոխի վրա, ապա սկսել դանակահարել անցորդներին. կան զոհեր
SOCIETYԱվստրիայի Գրաց քաղաքում տղամարդը ամենագնաց մեքենան քշել է ուղիղ ամբոխի վրա, այնուհետև դուրս է եկել մեքենայից և սկսել դանակահարել անցորդներին:
Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, վերջին տվյալներով զոհվել է առնվազն 3 մարդ, այդ թվում` մեկ 7 տարեկան երեխա: Կա 34 վիրավոր, որոնք հիմնականում կրիտիկական վիճակում են: Ավստրիական մի շարք ԶԼՄ-ներ հայտնում են 50 տուժածի մասին:
Ականատեսների վկայությամբ երբ տղամարդը սկսել է դանակահարել, խուճապ է սկսվել, մարդիկ փորձել են փախչել ու ապաստանել մոտակա խանութներում: Գրացի քաղաքային խորհուրդն արձանագրում է, որ քաղաքում շոկ է տիրում:
Աղբյուրը հաղորդում է, որ դեպքի վայր են ժամանել 4 ուղղաթիռ, 60 շտապօգնության մեքենա` տեղացիներին օգնություն ցուցաբերելու համար:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



