«Լիվերպուլը» 5 գոլ խփեց հետնապահին (տեսանյութ)
СПОРТԱնգլիական Պրեմյեր լիգայի 36-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունեց հետնապահ «Հադերսֆիլդին» եւ խփեց 5 անպատասխան գոլ (տեսանյութ):
Դուբլի հեղինակ դարձան սենեգալցի Սադիոն Մանեն ու եգիպտացի Մոհամեդ Սալահը, իսկ խաղի հաշիվն առաջին րոպեին բացեց Նաբի Կեյտան: Սալահը 21 գոլով միանձնյա գլխավորեց Պրեմյեր լիգայի ռմբարկուների ցուցակը, իսկ Մանեն 20 գոլով երկրորդն է:
Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հավաքեց 91 միավոր եւ, շրջանցելով մեկ հանդիպում պակաս անցկացրած «Մանչեսթեր Սիթիին», բարձրացավ առաջին տեղ: «Հադերսֆիլդը» մրցաշարային աղյուսակը եզրափակում է 14 միավորով:
Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր
«Լիվերպուլ» - «Հադերսֆիլդ»՝ 5:0
Նաբի Կեյտա, 1, Սադիո Մանե, 26, 66, Մոհամեդ Սալահ, 45+1, 83
1
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
2
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
3
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
4
Стартовал финальный этап турнира Junius
5
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян



