«Լիվերպուլը» 5 գոլ խփեց հետնապահին (տեսանյութ)
SPORTԱնգլիական Պրեմյեր լիգայի 36-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունեց հետնապահ «Հադերսֆիլդին» եւ խփեց 5 անպատասխան գոլ (տեսանյութ):
Դուբլի հեղինակ դարձան սենեգալցի Սադիոն Մանեն ու եգիպտացի Մոհամեդ Սալահը, իսկ խաղի հաշիվն առաջին րոպեին բացեց Նաբի Կեյտան: Սալահը 21 գոլով միանձնյա գլխավորեց Պրեմյեր լիգայի ռմբարկուների ցուցակը, իսկ Մանեն 20 գոլով երկրորդն է:
Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հավաքեց 91 միավոր եւ, շրջանցելով մեկ հանդիպում պակաս անցկացրած «Մանչեսթեր Սիթիին», բարձրացավ առաջին տեղ: «Հադերսֆիլդը» մրցաշարային աղյուսակը եզրափակում է 14 միավորով:
Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր
«Լիվերպուլ» - «Հադերսֆիլդ»՝ 5:0
Նաբի Կեյտա, 1, Սադիո Մանե, 26, 66, Մոհամեդ Սալահ, 45+1, 83
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



