«Լիվերպուլը» 5 գոլ խփեց հետնապահին (տեսանյութ)
ՍՊՈՐՏԱնգլիական Պրեմյեր լիգայի 36-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունեց հետնապահ «Հադերսֆիլդին» եւ խփեց 5 անպատասխան գոլ (տեսանյութ):
Դուբլի հեղինակ դարձան սենեգալցի Սադիոն Մանեն ու եգիպտացի Մոհամեդ Սալահը, իսկ խաղի հաշիվն առաջին րոպեին բացեց Նաբի Կեյտան: Սալահը 21 գոլով միանձնյա գլխավորեց Պրեմյեր լիգայի ռմբարկուների ցուցակը, իսկ Մանեն 20 գոլով երկրորդն է:
Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հավաքեց 91 միավոր եւ, շրջանցելով մեկ հանդիպում պակաս անցկացրած «Մանչեսթեր Սիթիին», բարձրացավ առաջին տեղ: «Հադերսֆիլդը» մրցաշարային աղյուսակը եզրափակում է 14 միավորով:
Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր
«Լիվերպուլ» - «Հադերսֆիլդ»՝ 5:0
Նաբի Կեյտա, 1, Սադիո Մանե, 26, 66, Մոհամեդ Սալահ, 45+1, 83
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը



