Չինաստանում փորձարկվել է աշխարհի առաջին ռազմական ինքնագնաց երկկենցաղ մոտորանավակը
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանը փորձարկել է աշխարհի առաջին ինքնագնաց երկկենցաղ մոտորանավակը, որն ստեղծվել է քիչ տեսանելիության տեխնոլոգիայի կիրառմամբ և նախատեսված է ծովային դեսանտի՝ հակառակորդի ափ հասնելու համար:
Ինչպես ներկայացնում է ТАСС գործակալությունը, փոքրածավալ մոտորանավակը ստացել է Marine Lizard («Ծովային մողես») անվանումը: Այն համալրված է դիզելային շարժիչով, իսկ երկարությունը կազմում է 12 մետր: Մոտորանավակն ունակ է 50 հանգույց արագություն (92,6 կմ/ժամ) զարգացնել ջրում և 20 կմ/ժամ՝ ցամաքով տեղաշարժվելիս, որը նավակի տակից դուրս գալիս իրականանում է թրթուրավոր շղթաների օգնությամբ:
Ինքնագնաց սարքի գործունեության առավելագույն հեռավորությունը կազմում է 1200 կմ: Մոտորանավակի սպառազինումը կազմված է երկու գնդացիրից և հականավային և զենիթային հրթիռների համակարգից:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



