Չինաստանում փորձարկվել է աշխարհի առաջին ռազմական ինքնագնաց երկկենցաղ մոտորանավակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանը փորձարկել է աշխարհի առաջին ինքնագնաց երկկենցաղ մոտորանավակը, որն ստեղծվել է քիչ տեսանելիության տեխնոլոգիայի կիրառմամբ և նախատեսված է ծովային դեսանտի՝ հակառակորդի ափ հասնելու համար:
Ինչպես ներկայացնում է ТАСС գործակալությունը, փոքրածավալ մոտորանավակը ստացել է Marine Lizard («Ծովային մողես») անվանումը: Այն համալրված է դիզելային շարժիչով, իսկ երկարությունը կազմում է 12 մետր: Մոտորանավակն ունակ է 50 հանգույց արագություն (92,6 կմ/ժամ) զարգացնել ջրում և 20 կմ/ժամ՝ ցամաքով տեղաշարժվելիս, որը նավակի տակից դուրս գալիս իրականանում է թրթուրավոր շղթաների օգնությամբ:
Ինքնագնաց սարքի գործունեության առավելագույն հեռավորությունը կազմում է 1200 կմ: Մոտորանավակի սպառազինումը կազմված է երկու գնդացիրից և հականավային և զենիթային հրթիռների համակարգից:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



