Չինաստանում փորձարկվել է աշխարհի առաջին ռազմական ինքնագնաց երկկենցաղ մոտորանավակը
INTERNATIONAL NEWSՉինաստանը փորձարկել է աշխարհի առաջին ինքնագնաց երկկենցաղ մոտորանավակը, որն ստեղծվել է քիչ տեսանելիության տեխնոլոգիայի կիրառմամբ և նախատեսված է ծովային դեսանտի՝ հակառակորդի ափ հասնելու համար:
Ինչպես ներկայացնում է ТАСС գործակալությունը, փոքրածավալ մոտորանավակը ստացել է Marine Lizard («Ծովային մողես») անվանումը: Այն համալրված է դիզելային շարժիչով, իսկ երկարությունը կազմում է 12 մետր: Մոտորանավակն ունակ է 50 հանգույց արագություն (92,6 կմ/ժամ) զարգացնել ջրում և 20 կմ/ժամ՝ ցամաքով տեղաշարժվելիս, որը նավակի տակից դուրս գալիս իրականանում է թրթուրավոր շղթաների օգնությամբ:
Ինքնագնաց սարքի գործունեության առավելագույն հեռավորությունը կազմում է 1200 կմ: Մոտորանավակի սպառազինումը կազմված է երկու գնդացիրից և հականավային և զենիթային հրթիռների համակարգից:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



