Թուրքիայում բերման է ենթարկվել տնտեսագետ Մուստաֆա Սոնմեզը սոցցանցերում գրառման համար
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում բերման է ենթարկվել տնտեսագետ եւ հոդվածագիր Մուստաֆա Սոնմեզը: Ինչպես հաղորդում է Ahval –ը՝ հղում կատարելով Gazete Duvar-ին, Սոնմեզին ձերբակալել են սոցցանցերում իր գրառումների պատճառով:
Նշենք, որ 2016 թվականին հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանությունները սկսել էին զանգվածային ճնշումները՝ ահաբեկչության դեմ եւ ազգային անվտանգության համար պայքարի անհրաժեշտության քողի ներքո: Ներկայումս ավելի քան 70 հազար մարդ գտնվում է բանտում եւ մեղադրվում պետական հեղաշրջում կատարողներին աջակցելու մեջ, որում Անկարան մեղադրում է իսլամական քարոզիչ Ֆեթուլա Գյուլենին: Ավելի քան 150 հազար պետծառայող, դասախոս, զինվորական է հեռացվել աշխատանքից:
Մուստաֆա Սոնմեզը թուրք գրող եւ տնտեսագետ է: Ավելի քան 30 տարի նա աշխատում էր որպես տնտեսական մեկնաբան եւ խմբագիր: Սոնմեզը թուրքական տնտեսության, ԶԼՄ-ների եւ քրդական հարցի մասին շուրջ 30 գրքերի հեղինակ է:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



