Թուրքիայում բերման է ենթարկվել տնտեսագետ Մուստաֆա Սոնմեզը սոցցանցերում գրառման համար
INTERNATIONAL NEWSԹուրքիայում բերման է ենթարկվել տնտեսագետ եւ հոդվածագիր Մուստաֆա Սոնմեզը: Ինչպես հաղորդում է Ahval –ը՝ հղում կատարելով Gazete Duvar-ին, Սոնմեզին ձերբակալել են սոցցանցերում իր գրառումների պատճառով:
Նշենք, որ 2016 թվականին հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանությունները սկսել էին զանգվածային ճնշումները՝ ահաբեկչության դեմ եւ ազգային անվտանգության համար պայքարի անհրաժեշտության քողի ներքո: Ներկայումս ավելի քան 70 հազար մարդ գտնվում է բանտում եւ մեղադրվում պետական հեղաշրջում կատարողներին աջակցելու մեջ, որում Անկարան մեղադրում է իսլամական քարոզիչ Ֆեթուլա Գյուլենին: Ավելի քան 150 հազար պետծառայող, դասախոս, զինվորական է հեռացվել աշխատանքից:
Մուստաֆա Սոնմեզը թուրք գրող եւ տնտեսագետ է: Ավելի քան 30 տարի նա աշխատում էր որպես տնտեսական մեկնաբան եւ խմբագիր: Սոնմեզը թուրքական տնտեսության, ԶԼՄ-ների եւ քրդական հարցի մասին շուրջ 30 գրքերի հեղինակ է:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



