Թուրքիայում բերման է ենթարկվել տնտեսագետ Մուստաֆա Սոնմեզը սոցցանցերում գրառման համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում բերման է ենթարկվել տնտեսագետ եւ հոդվածագիր Մուստաֆա Սոնմեզը: Ինչպես հաղորդում է Ahval –ը՝ հղում կատարելով Gazete Duvar-ին, Սոնմեզին ձերբակալել են սոցցանցերում իր գրառումների պատճառով:
Նշենք, որ 2016 թվականին հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանությունները սկսել էին զանգվածային ճնշումները՝ ահաբեկչության դեմ եւ ազգային անվտանգության համար պայքարի անհրաժեշտության քողի ներքո: Ներկայումս ավելի քան 70 հազար մարդ գտնվում է բանտում եւ մեղադրվում պետական հեղաշրջում կատարողներին աջակցելու մեջ, որում Անկարան մեղադրում է իսլամական քարոզիչ Ֆեթուլա Գյուլենին: Ավելի քան 150 հազար պետծառայող, դասախոս, զինվորական է հեռացվել աշխատանքից:
Մուստաֆա Սոնմեզը թուրք գրող եւ տնտեսագետ է: Ավելի քան 30 տարի նա աշխատում էր որպես տնտեսական մեկնաբան եւ խմբագիր: Սոնմեզը թուրքական տնտեսության, ԶԼՄ-ների եւ քրդական հարցի մասին շուրջ 30 գրքերի հեղինակ է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



