Արսեն Հարությունյանը` Եվրոպայի չեմպիոն
СПОРТԲուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը 61 կգ քաշայինների կարգում պայքարեց ոսկե մեդալի համար:
Հայ մարզիկը եզրափակչում ուժերը չափեց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, վրացի Բեկա Լոմտաձենի հետ: Մեր ըմբիշը հաղթեց 17։11 հաշվով ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Հիշեցնենք, որ Հարությունյանը պայքարը սկսել է որակավորման փուլից՝ հաղթելով ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովին:
Քառորդ եզրափակչում մեր մարզիկը առավելության էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Ռեջեփ Թոփալի նկատմամբ:
Կիսաեզրափակչում մեր ըմբիշը հաղթել էր ռումինացի Նիկոլայ Օխլոպկովին:
Լուսանկարը` ՀԱՕԿ-ի
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



