Արսեն Հարությունյանը` Եվրոպայի չեմպիոն
ՍՊՈՐՏԲուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը 61 կգ քաշայինների կարգում պայքարեց ոսկե մեդալի համար:
Հայ մարզիկը եզրափակչում ուժերը չափեց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, վրացի Բեկա Լոմտաձենի հետ: Մեր ըմբիշը հաղթեց 17։11 հաշվով ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Հիշեցնենք, որ Հարությունյանը պայքարը սկսել է որակավորման փուլից՝ հաղթելով ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովին:
Քառորդ եզրափակչում մեր մարզիկը առավելության էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Ռեջեփ Թոփալի նկատմամբ:
Կիսաեզրափակչում մեր ըմբիշը հաղթել էր ռումինացի Նիկոլայ Օխլոպկովին:
Լուսանկարը` ՀԱՕԿ-ի
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



