Արսեն Հարությունյանը` Եվրոպայի չեմպիոն
SPORTԲուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը 61 կգ քաշայինների կարգում պայքարեց ոսկե մեդալի համար:
Հայ մարզիկը եզրափակչում ուժերը չափեց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, վրացի Բեկա Լոմտաձենի հետ: Մեր ըմբիշը հաղթեց 17։11 հաշվով ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Հիշեցնենք, որ Հարությունյանը պայքարը սկսել է որակավորման փուլից՝ հաղթելով ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովին:
Քառորդ եզրափակչում մեր մարզիկը առավելության էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Ռեջեփ Թոփալի նկատմամբ:
Կիսաեզրափակչում մեր ըմբիշը հաղթել էր ռումինացի Նիկոլայ Օխլոպկովին:
Լուսանկարը` ՀԱՕԿ-ի
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



