Բարսելոնայում 66 վրացիներ են կալանավորվել
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի եւ Իսպանիայի ոստիկանությունների միջեւ համագործակցության շրջանակներում Բարսելոնայում անցկացվել է «Մեռլին-տակա» անվանումով հատուկ գործողություն՝ հայտնում է «Գրուզիա-օնլայնը»։
Հատուկ գործողության հետեւանքով կալանավորվել են տարբեր երկրների 100 քաղաքացիներ, որոնց թվում՝ Վրաստանի 66 քաղաքացիներ։ Նրանցից 25-ը մեղադրվում են գողությունների եւ կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամ լինելու մեջ։ Մնացած 41-ը կալանավորվել են էմիգրացիոն օրենքները խախտելու համար։
Հատուկ գործողությունը կատարվել է Բարսելոնայի նախկին դպրոցներից մեկի շենքում, որի մի մասը զբաղեցնում էր հանցավոր խմբավորումը։
Իրավապահները խուզարկություններ են անցկացրել կալանավորների բնակության վայրերում։ Որպես իեղեն ապացույցներ, բռնագրավվել են գողացված իրեր եւ մեծ գումարներ։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



