Բարսելոնայում 66 վրացիներ են կալանավորվել
INTERNATIONAL NEWSՎրաստանի եւ Իսպանիայի ոստիկանությունների միջեւ համագործակցության շրջանակներում Բարսելոնայում անցկացվել է «Մեռլին-տակա» անվանումով հատուկ գործողություն՝ հայտնում է «Գրուզիա-օնլայնը»։
Հատուկ գործողության հետեւանքով կալանավորվել են տարբեր երկրների 100 քաղաքացիներ, որոնց թվում՝ Վրաստանի 66 քաղաքացիներ։ Նրանցից 25-ը մեղադրվում են գողությունների եւ կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամ լինելու մեջ։ Մնացած 41-ը կալանավորվել են էմիգրացիոն օրենքները խախտելու համար։
Հատուկ գործողությունը կատարվել է Բարսելոնայի նախկին դպրոցներից մեկի շենքում, որի մի մասը զբաղեցնում էր հանցավոր խմբավորումը։
Իրավապահները խուզարկություններ են անցկացրել կալանավորների բնակության վայրերում։ Որպես իեղեն ապացույցներ, բռնագրավվել են գողացված իրեր եւ մեծ գումարներ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



