Բարսելոնայում 66 վրացիներ են կալանավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի եւ Իսպանիայի ոստիկանությունների միջեւ համագործակցության շրջանակներում Բարսելոնայում անցկացվել է «Մեռլին-տակա» անվանումով հատուկ գործողություն՝ հայտնում է «Գրուզիա-օնլայնը»։
Հատուկ գործողության հետեւանքով կալանավորվել են տարբեր երկրների 100 քաղաքացիներ, որոնց թվում՝ Վրաստանի 66 քաղաքացիներ։ Նրանցից 25-ը մեղադրվում են գողությունների եւ կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամ լինելու մեջ։ Մնացած 41-ը կալանավորվել են էմիգրացիոն օրենքները խախտելու համար։
Հատուկ գործողությունը կատարվել է Բարսելոնայի նախկին դպրոցներից մեկի շենքում, որի մի մասը զբաղեցնում էր հանցավոր խմբավորումը։
Իրավապահները խուզարկություններ են անցկացրել կալանավորների բնակության վայրերում։ Որպես իեղեն ապացույցներ, բռնագրավվել են գողացված իրեր եւ մեծ գումարներ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



