Արոնյանը պարտվեց Ստավանգերի մրցաշարի 4-րդ տուրում
СПОРТՇախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը նորվեգական մրցաշարում պարտություն կրեց: Մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը խաղում էր Վեսելին Թոփալովի հետ և անսպասելի պարտություն կրեց: Մյուս պարտիաներում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը պարտվեց Անանդին, իսկ Գրիշչուկը հաղթեց Համերին: Ոչ-ոքի գրանցվեց Կարուանա-Վաշիե-Լագրավ, Գիրի- Նակամուրա պարտիաներում:
Մրցաշարային աղյուսակի առաջատարը 3,5 միավորով Թոփալովն է: Արոնյանն ունի միայն 1 միավորով և 10 շախմատիստների շարքում 8-րդն է: Լեւոն Արոնյանը հունիսի 15-26-ը Ստավանգերում մասնակցում է «Նորվեգական շախմատ-2015» գերմրցաշարին: Նրա մրցակիցներն են Կարլսենը, Կարուանան, Անանդը, Նակամուրան, Թոփալովը, Գրիշչուկը, Գիրին, Վաշիե-Լագրավը, Համերը:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
5
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»



