Արոնյանը պարտվեց Ստավանգերի մրցաշարի 4-րդ տուրում
SPORTՇախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը նորվեգական մրցաշարում պարտություն կրեց: Մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը խաղում էր Վեսելին Թոփալովի հետ և անսպասելի պարտություն կրեց: Մյուս պարտիաներում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը պարտվեց Անանդին, իսկ Գրիշչուկը հաղթեց Համերին: Ոչ-ոքի գրանցվեց Կարուանա-Վաշիե-Լագրավ, Գիրի- Նակամուրա պարտիաներում:
Մրցաշարային աղյուսակի առաջատարը 3,5 միավորով Թոփալովն է: Արոնյանն ունի միայն 1 միավորով և 10 շախմատիստների շարքում 8-րդն է: Լեւոն Արոնյանը հունիսի 15-26-ը Ստավանգերում մասնակցում է «Նորվեգական շախմատ-2015» գերմրցաշարին: Նրա մրցակիցներն են Կարլսենը, Կարուանան, Անանդը, Նակամուրան, Թոփալովը, Գրիշչուկը, Գիրին, Վաշիե-Լագրավը, Համերը:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
3
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



