Արոնյանը պարտվեց Ստավանգերի մրցաշարի 4-րդ տուրում
ՍՊՈՐՏՇախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը նորվեգական մրցաշարում պարտություն կրեց: Մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը խաղում էր Վեսելին Թոփալովի հետ և անսպասելի պարտություն կրեց: Մյուս պարտիաներում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը պարտվեց Անանդին, իսկ Գրիշչուկը հաղթեց Համերին: Ոչ-ոքի գրանցվեց Կարուանա-Վաշիե-Լագրավ, Գիրի- Նակամուրա պարտիաներում:
Մրցաշարային աղյուսակի առաջատարը 3,5 միավորով Թոփալովն է: Արոնյանն ունի միայն 1 միավորով և 10 շախմատիստների շարքում 8-րդն է: Լեւոն Արոնյանը հունիսի 15-26-ը Ստավանգերում մասնակցում է «Նորվեգական շախմատ-2015» գերմրցաշարին: Նրա մրցակիցներն են Կարլսենը, Կարուանան, Անանդը, Նակամուրան, Թոփալովը, Գրիշչուկը, Գիրին, Վաշիե-Լագրավը, Համերը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



