18-ամյա երիտասարդը Գյումրիում վիճաբանության ժամանակ դանակահարել է 2 անձի
ОБЩЕСТВОՄարտի 4-ին՝ ժամը 17.50-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած չթափանցող վերքեր» ախտորոշմամբ Կրուպսկայա փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա երիտասարդ:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության ծառայողները պարզել են, որ մարտի 4-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում Կրուպսկայա փողոցի 96 հասցեի դիմաց վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 2001 թ. ծնված Ռ. Հ.-ն:
Պարզվել է նաև, որ Ռ. Հ.-ն նույն վիճաբանության ժամանակ դանակով հարվածել և ձախ ձեռքի արմունկի հատվածում վնասվածք է պատճառել նաև 33-ամյա մի տղամարդու:
Նշանակվել է ԴԲՓ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



