18-ամյա երիտասարդը Գյումրիում վիճաբանության ժամանակ դանակահարել է 2 անձի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 4-ին՝ ժամը 17.50-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած չթափանցող վերքեր» ախտորոշմամբ Կրուպսկայա փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա երիտասարդ:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության ծառայողները պարզել են, որ մարտի 4-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում Կրուպսկայա փողոցի 96 հասցեի դիմաց վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 2001 թ. ծնված Ռ. Հ.-ն:
Պարզվել է նաև, որ Ռ. Հ.-ն նույն վիճաբանության ժամանակ դանակով հարվածել և ձախ ձեռքի արմունկի հատվածում վնասվածք է պատճառել նաև 33-ամյա մի տղամարդու:
Նշանակվել է ԴԲՓ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



