18-ամյա երիտասարդը Գյումրիում վիճաբանության ժամանակ դանակահարել է 2 անձի
SOCIETYՄարտի 4-ին՝ ժամը 17.50-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած չթափանցող վերքեր» ախտորոշմամբ Կրուպսկայա փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա երիտասարդ:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության ծառայողները պարզել են, որ մարտի 4-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում Կրուպսկայա փողոցի 96 հասցեի դիմաց վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 2001 թ. ծնված Ռ. Հ.-ն:
Պարզվել է նաև, որ Ռ. Հ.-ն նույն վիճաբանության ժամանակ դանակով հարվածել և ձախ ձեռքի արմունկի հատվածում վնասվածք է պատճառել նաև 33-ամյա մի տղամարդու:
Նշանակվել է ԴԲՓ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



