Մոսկվայում հոսպիտալացվել է ռեժիսոր Գեորգի Դանելիան. նա վերակենդանացման բաժանմունքում է
ОБЩЕСТВОՄոսկվայում հոսպիտալացվել է ԽՍՀՄ հայտնի կինոռեժիսոր Գեորգի Դանելիան: Ինչպես նշում է ria.ru-ն, տեղեկությունը հաստատել է նրա կինը՝ Գալինա Յուրկովա-Դանելիան:
88-ամյա կինոռեժիսորը բժիշկներին է դիմել շնչառության հետ կապված խնդիրների պատճառով:
Մինչդեռ Russia Today-ը գրում է, որ ներկայում Դանելիան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա մոտ թոքաբորբ է ախտորոշվել:
«Գեորգի Նիկոլաևիչը հիվանդանոցում է, նրա մոտ թոքաբորբ է: Հիմա նա վերակենդանացման բաժանմունքում է»,- հայտնել է կինը:
Նշենք, որ անվանի կինոռեժիսորի ամենահայտնի ֆիլմերից են «Ես քայլում եմ Մոսկվայով», «Աֆոնյա», «Միմինո», «Կին ձա ձա» կինոնկարները:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



