Մոսկվայում հոսպիտալացվել է ռեժիսոր Գեորգի Դանելիան. նա վերակենդանացման բաժանմունքում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայում հոսպիտալացվել է ԽՍՀՄ հայտնի կինոռեժիսոր Գեորգի Դանելիան: Ինչպես նշում է ria.ru-ն, տեղեկությունը հաստատել է նրա կինը՝ Գալինա Յուրկովա-Դանելիան:
88-ամյա կինոռեժիսորը բժիշկներին է դիմել շնչառության հետ կապված խնդիրների պատճառով:
Մինչդեռ Russia Today-ը գրում է, որ ներկայում Դանելիան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա մոտ թոքաբորբ է ախտորոշվել:
«Գեորգի Նիկոլաևիչը հիվանդանոցում է, նրա մոտ թոքաբորբ է: Հիմա նա վերակենդանացման բաժանմունքում է»,- հայտնել է կինը:
Նշենք, որ անվանի կինոռեժիսորի ամենահայտնի ֆիլմերից են «Ես քայլում եմ Մոսկվայով», «Աֆոնյա», «Միմինո», «Կին ձա ձա» կինոնկարները:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



