Մոսկվայում հոսպիտալացվել է ռեժիսոր Գեորգի Դանելիան. նա վերակենդանացման բաժանմունքում է
SOCIETYՄոսկվայում հոսպիտալացվել է ԽՍՀՄ հայտնի կինոռեժիսոր Գեորգի Դանելիան: Ինչպես նշում է ria.ru-ն, տեղեկությունը հաստատել է նրա կինը՝ Գալինա Յուրկովա-Դանելիան:
88-ամյա կինոռեժիսորը բժիշկներին է դիմել շնչառության հետ կապված խնդիրների պատճառով:
Մինչդեռ Russia Today-ը գրում է, որ ներկայում Դանելիան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա մոտ թոքաբորբ է ախտորոշվել:
«Գեորգի Նիկոլաևիչը հիվանդանոցում է, նրա մոտ թոքաբորբ է: Հիմա նա վերակենդանացման բաժանմունքում է»,- հայտնել է կինը:
Նշենք, որ անվանի կինոռեժիսորի ամենահայտնի ֆիլմերից են «Ես քայլում եմ Մոսկվայով», «Աֆոնյա», «Միմինո», «Կին ձա ձա» կինոնկարները:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



