Մակեդոնիայում ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕՀյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում առնվազն 13 մարդ է մահացել ավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթարի հետևանքով: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ երկրի առողջապահության նախարար Վենկո Ֆիլիպչեին հղումով:
Ինչպես հաղորդում է բուլղարական Focus գործակալությունը՝ հղում անելով մակեդոնական հեռուստատեսությանը, վթարի հետևանքով հոսպիտալացվել է շուրջ 20 մարդ:
Նախնական տվյալներով՝ ավտոբուսը կողաշրջվել է Սկոպյե քաղաքի մոտակայքում` մոտ 25 կմ հեռավորության վրա: Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ փետրվարի 13-ին: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



