Մակեդոնիայում ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSՀյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում առնվազն 13 մարդ է մահացել ավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթարի հետևանքով: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ երկրի առողջապահության նախարար Վենկո Ֆիլիպչեին հղումով:
Ինչպես հաղորդում է բուլղարական Focus գործակալությունը՝ հղում անելով մակեդոնական հեռուստատեսությանը, վթարի հետևանքով հոսպիտալացվել է շուրջ 20 մարդ:
Նախնական տվյալներով՝ ավտոբուսը կողաշրջվել է Սկոպյե քաղաքի մոտակայքում` մոտ 25 կմ հեռավորության վրա: Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ փետրվարի 13-ին: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



