Մակեդոնիայում ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում առնվազն 13 մարդ է մահացել ավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթարի հետևանքով: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ երկրի առողջապահության նախարար Վենկո Ֆիլիպչեին հղումով:
Ինչպես հաղորդում է բուլղարական Focus գործակալությունը՝ հղում անելով մակեդոնական հեռուստատեսությանը, վթարի հետևանքով հոսպիտալացվել է շուրջ 20 մարդ:
Նախնական տվյալներով՝ ավտոբուսը կողաշրջվել է Սկոպյե քաղաքի մոտակայքում` մոտ 25 կմ հեռավորության վրա: Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ փետրվարի 13-ին: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



