Գվարդիոլա. Եթե հաղթենք «Չելսիին», ապա կրկին կպայքարենք չեմպիոնության համար
СПОРТ«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի՝ «Չելսիի» դեմ կայանալիք հանդիպման մասին:
Գվարդիոլան ընդգծել է, որ առաջիկա հանդիպումը կարևոր է «քաղաքաբնակների» համար:
«Գիտեմ, որ վերջին 5-6 տարվա ընթացքում այն ակումբները, որոնք չեմպիոն են դարձել, դուրս են մնացել ԱՊԼ-ի չեմպիոնության պայքարից և չեն կարողացել պաշտպանել տիտղոսը:
Մենք այժմ գտնվում ենք մրցաշարային աղյուսակի բարձր դիրքում: Ես գոհ եմ այդ փաստից:
Վերջին երկու մրցաշրջանի ընթացքում ոչ «Լեսթերը», և ոչ էլ «Չելսին» չեն կարողացել կրկին պայքարել չեմպիոնության համար: Վստահ եմ, որ «Չելսիի» նկատմամբ հաղթանակը կօգնի մեզ:
Եթե հաղթենք այդ խաղում, կրկին կպայքարենք չեմպիոնության համար»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում Manchester Evening News-ը:
1
Государственная политика должна объединять общество
2
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
5
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам



