Գվարդիոլա. Եթե հաղթենք «Չելսիին», ապա կրկին կպայքարենք չեմպիոնության համար
SPORT«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի՝ «Չելսիի» դեմ կայանալիք հանդիպման մասին:
Գվարդիոլան ընդգծել է, որ առաջիկա հանդիպումը կարևոր է «քաղաքաբնակների» համար:
«Գիտեմ, որ վերջին 5-6 տարվա ընթացքում այն ակումբները, որոնք չեմպիոն են դարձել, դուրս են մնացել ԱՊԼ-ի չեմպիոնության պայքարից և չեն կարողացել պաշտպանել տիտղոսը:
Մենք այժմ գտնվում ենք մրցաշարային աղյուսակի բարձր դիրքում: Ես գոհ եմ այդ փաստից:
Վերջին երկու մրցաշրջանի ընթացքում ոչ «Լեսթերը», և ոչ էլ «Չելսին» չեն կարողացել կրկին պայքարել չեմպիոնության համար: Վստահ եմ, որ «Չելսիի» նկատմամբ հաղթանակը կօգնի մեզ:
Եթե հաղթենք այդ խաղում, կրկին կպայքարենք չեմպիոնության համար»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում Manchester Evening News-ը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



