Գվարդիոլա. Եթե հաղթենք «Չելսիին», ապա կրկին կպայքարենք չեմպիոնության համար
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի՝ «Չելսիի» դեմ կայանալիք հանդիպման մասին:
Գվարդիոլան ընդգծել է, որ առաջիկա հանդիպումը կարևոր է «քաղաքաբնակների» համար:
«Գիտեմ, որ վերջին 5-6 տարվա ընթացքում այն ակումբները, որոնք չեմպիոն են դարձել, դուրս են մնացել ԱՊԼ-ի չեմպիոնության պայքարից և չեն կարողացել պաշտպանել տիտղոսը:
Մենք այժմ գտնվում ենք մրցաշարային աղյուսակի բարձր դիրքում: Ես գոհ եմ այդ փաստից:
Վերջին երկու մրցաշրջանի ընթացքում ոչ «Լեսթերը», և ոչ էլ «Չելսին» չեն կարողացել կրկին պայքարել չեմպիոնության համար: Վստահ եմ, որ «Չելսիի» նկատմամբ հաղթանակը կօգնի մեզ:
Եթե հաղթենք այդ խաղում, կրկին կպայքարենք չեմպիոնության համար»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում Manchester Evening News-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



