Մերի Մարգարյանի մահվան գործով կրկնակի փորձաքննության նոր մասնագետներ են նշանակվել․ առաջին նիստը կայացել է
ОБЩЕСТВО2015թ․-ի հուլիսին մահացած ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով դատարանի որոշմամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության առաջին նիստը կայացել է։ Այս մասին NEWS.am-ին ասաց տուժողի իրավահաջորդ Վաղինակ Մարգարյանը։
«Բոլոր փորձագետները փոխվել են, փորձաքննությունը նշանակվել է Փորձաքննությունների ազգային բյուրոյում։ Առաջին նիստը կայացել է, մենք ներկա ենք եղել»,- ասաց տուժողի իրավահաջորդը։
Նշենք, որ այս փորձաքննությունը նշանակվել էր դատավոր Դավիթ Բալայանի որոշմամբ։ 2018թ․-ի հունիսի 4-ին, դատավորը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, պետք է հրապարակեր ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան մեջ մեղադրվող մանկաբարձ-գինեկոլոգ, ամբաստանյալներ Շուշանիկ Բախշյանի և բժշկուհի Անի Բաբելյանի դատավճիռը, սակայն որոշեց վերսկսել դատաքննությունը, քանի որ կրկնակի փորձաքննության անհրաժեշտություն կար։
Հիշեցնենք, որ ծննդկանի եւ նորածնի մահվան գործով բացի այս երկու բժշկուհիներից կա եւս 2 ամբաստանյալ՝ մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Սարգսյան եւ ռեանիմատոլոգ Արամ Գրիգորյան։ Այս գործով առանձին դատաքննություն է ընթանում։
1
Возрождение под куполом: в Ереване открылась Tashir Arena
2
В Российско-Армянском университете 23–25 октября проходит VII Международная научно-практическая конф...
3
Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
4
Британцы нацелены превратить Армению в поле вялотекущей войны
5
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»



