Մերի Մարգարյանի մահվան գործով կրկնակի փորձաքննության նոր մասնագետներ են նշանակվել․ առաջին նիստը կայացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2015թ․-ի հուլիսին մահացած ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով դատարանի որոշմամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության առաջին նիստը կայացել է։ Այս մասին NEWS.am-ին ասաց տուժողի իրավահաջորդ Վաղինակ Մարգարյանը։
«Բոլոր փորձագետները փոխվել են, փորձաքննությունը նշանակվել է Փորձաքննությունների ազգային բյուրոյում։ Առաջին նիստը կայացել է, մենք ներկա ենք եղել»,- ասաց տուժողի իրավահաջորդը։
Նշենք, որ այս փորձաքննությունը նշանակվել էր դատավոր Դավիթ Բալայանի որոշմամբ։ 2018թ․-ի հունիսի 4-ին, դատավորը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, պետք է հրապարակեր ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան մեջ մեղադրվող մանկաբարձ-գինեկոլոգ, ամբաստանյալներ Շուշանիկ Բախշյանի և բժշկուհի Անի Բաբելյանի դատավճիռը, սակայն որոշեց վերսկսել դատաքննությունը, քանի որ կրկնակի փորձաքննության անհրաժեշտություն կար։
Հիշեցնենք, որ ծննդկանի եւ նորածնի մահվան գործով բացի այս երկու բժշկուհիներից կա եւս 2 ամբաստանյալ՝ մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Սարգսյան եւ ռեանիմատոլոգ Արամ Գրիգորյան։ Այս գործով առանձին դատաքննություն է ընթանում։
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



