Մերի Մարգարյանի մահվան գործով կրկնակի փորձաքննության նոր մասնագետներ են նշանակվել․ առաջին նիստը կայացել է
SOCIETY2015թ․-ի հուլիսին մահացած ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով դատարանի որոշմամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության առաջին նիստը կայացել է։ Այս մասին NEWS.am-ին ասաց տուժողի իրավահաջորդ Վաղինակ Մարգարյանը։
«Բոլոր փորձագետները փոխվել են, փորձաքննությունը նշանակվել է Փորձաքննությունների ազգային բյուրոյում։ Առաջին նիստը կայացել է, մենք ներկա ենք եղել»,- ասաց տուժողի իրավահաջորդը։
Նշենք, որ այս փորձաքննությունը նշանակվել էր դատավոր Դավիթ Բալայանի որոշմամբ։ 2018թ․-ի հունիսի 4-ին, դատավորը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, պետք է հրապարակեր ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան մեջ մեղադրվող մանկաբարձ-գինեկոլոգ, ամբաստանյալներ Շուշանիկ Բախշյանի և բժշկուհի Անի Բաբելյանի դատավճիռը, սակայն որոշեց վերսկսել դատաքննությունը, քանի որ կրկնակի փորձաքննության անհրաժեշտություն կար։
Հիշեցնենք, որ ծննդկանի եւ նորածնի մահվան գործով բացի այս երկու բժշկուհիներից կա եւս 2 ամբաստանյալ՝ մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Սարգսյան եւ ռեանիմատոլոգ Արամ Գրիգորյան։ Այս գործով առանձին դատաքննություն է ընթանում։
1
Widest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summari...
2
EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia
3
Unibank Became a Member of BAFT
4
Heading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live
5
How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platfo...



